NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը:

Որտե՞ղ եք անցկացնում Ամանորը եւ ո՞ւմ հետ:

Տունը՝ ընտանիքիս հետ:

Ամանորի սեղանին Ձեր ամենասիրելի ուտեստը:

Հայկական տոլման:

Քանի՞ շիշ կարող եք խմել:

Չենք հաշվում ինչքան, բայց նորմալ խմում ենք, ես միայն թթի քաշած օղի եմ խմում, իմ հորեղբոր քաշած օղին ենք խմում՝ Քարահունջում քաշած:

Առաջինը ո՞ր կենացն է, իսկ վերջինը հիշո՞ւմ եք:

Առաջինը սկսում ենք Հին տարին ճանապարհելով, հետո սկսում ենք Նոր տարվա կենացները: Վերջինը հիշում ենք, բա ոնց, դեռ էդքան չենք խմել, որ չհիշենք:

Ձմեռ պապիկին եք հավատո՞ւմ, թե Ձյունանուշիկի՞ն:

Ձմեռ պապիկին էլ, Ձյունանուշիկին էլ:

Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել ձեր տանը:

Դե տենց եսիմ, մեկ ա էլի, ով էլ լիներ, կարեւորը երեխաները ուրախանային:

Նախորդ տարի Ձմեռ պապից ի՞նչ եք ուզել:

Արդեն երեւի մի 29-30 տարի է՝ չեմ ուզել:

Ամանորի սեղանի Ձեր ծախսը Ձեր քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:

Երեւի ամենաշատը մի:

Եթե ձեր ցանկությունն իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ինչ կերգեիք:

Հայրենասիրական երգ կարելի էր երգել, շատ կան լավ երգեր:

Ամանորի գիշերը հանրությանը հայտնի մարդկանցից առաջինը ո՞ւմ եք զանգում:

Երեւի ոչ ոքի, մտերիմներին, հարազատներին, հայտնի մարդկանց՝ ոչ:

Ինգա Մարտինյան