Ինչպես հայտնի է, կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ արտահերթ նիստ գումարելու համար: Օրակարգում նաեւ գազի վերաբերյալ՝ Ռուսաստանի հետ պայմանագրերն են: iLur.am-ի ձեռքի տակ է գազի վերաբերյալ պայմանագրի ամբողջական տեքստը, որում բավական ուշագրավ կետեր կան:

«Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության եւ դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները եւ շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց Ռուսական Կողմի նախնական համաձայնության:

Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որեւէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր եւ այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի եւ/կամ չեղյալ հայտարարի եւ/կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության եւ դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները եւ շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը եւ/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային եւ արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի Ա/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի եւ/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների եւ/կամ սահմանափակումների գործարկում):

...Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով եւ ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ միջպետական ընթացակարգի կատարման վերաբերյալ դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

...Հայկական Կողմի ներկայացուցիչը իրավունք ունի որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա գտնվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Տնօրենների Խորհրդի նիստերին՝ ստացված տեղեկատվության գաղտնապահությունը պահպանելու պայմանով:

Պայմանագրի ամբողջական տեքստը՝ սկզբնաղբյուր կայքում