Երեւանից «Զվարթնոց» օդանավակայան երկաթուղային գիծ կառուցելուց առաջ հարկավոր է հաշվարկել նրա բեռնատարողության եւ ուղեւորային բազան: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ ներկայացնելով տարվա արդյունքնրը:

«Խորհրդային տարիներին, եթե հիշում եք, նման հաղորդակցություն կար, հետո անհետացավ: Հին գիծը վերականգնելն անհնար է, այնտեղ արդեն մի շարք հողակտորներ զբաղված են»,- ասել է Ռեբեցը: Այդուհանդերձ, նա նշել է, որ նախագիծը մնում է աշխատանքային եւ հետաձգվում է միայն տեխնիկա-տնտեսական հիմնավորման բացակայության պատճառով, որը պետք է հաշվարկի ինչպես տարողության բազան, այնպես էլ նախագծի նպատակահարմարությունը:

Հայկական «Տրանսնախագիծ» ՓԲԸ կազմած գնահատականներով 7,7 կմ երկարությամբ հատվածի շինարարության եւ արդիականացման համար կպահանջվի 2,7 մլն դոլար: Գիծը պետք  օդանավակայանը միացնի մետրոյի «Չարբախ» եւ երկաթգծի «Կարմիր բլուր» կայարանները: