2009-ից 2013 թվականը Երեւան-Բաթումի ուղեւորատար գնացքի ընթացքի ժամանակը կրճատվել է վեց ժամով: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ ներկայացնելով տարվա արդյունքները:
Եթե 2009թ. ճանապարհը կազմում էր 21,5 ժամ, ապա 2013թ. այն հասել է 15 ժամ 45 րոպեի: «Ուզում եմ ընդգծել՝ ժամկետի կրճատման հիմնական միջոցառումները մենք իրականացրել ենք մեր տարածքում: Այս տարի, «Վրացական երկաթուղու» հետ աշխատանքի շնորհիվ եւս 20 րոպե է տնտեսվել»,- ասել է Ռեբեցը:
Ուղեւորների տեղափոխության վիճակագրության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն տարվա արդյունքով սպավում է 3 տոկոս աճ: «Մերձքաղաքային փոխադրումներում նվազում է նկատվել, բայց մենք հասել ենք աճի Թբիլիսի-Բաթումի եւ Գյումրի ուղղություններով»,- նշել է Ռեբեցը՝ հավելելով, որ Երեւան-Բաթումի գնացքում wi-fi է քաշվել:




























