«ՀԿԵ»-ն  արդեն իրացրել է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրով սահմանված ներդրումների կեսը: Այդ մասին դեկտեմբերի 19-ին Երեւանում լրագրողներին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը` ամփոփելով 2013թ.-ի արդյունքները: Ընդհանուր առմամբ 530 մլն դոլար կամ 15 մլրդ ռուբլուց քիչ ավել չափով գումարից, որը նախատեսված է կոնցեսիայի շրջանակներում, ընկերությունն արդեն 7,6 մլրդ-ը ներդրել է:

«Մենք վերականգնել ենք ենթակառուցվածքների մեծ մասը, այդ թվում այն հատվածները, որոնք նախկինում չէին շահագործվում: Անցյալ տարի մենք հիմնավորապես վերանորոգել ենք Զամանլիի երկաթուղային կամուրջը, իսկ երկու այլ խոշոր  կամուրջներ կառուցվել են գրեթե հիմքից: Հայաստանի երկաթգիծը այս կերպ շինարարության չի ենթարկվել նույնիսկ խորհրդային տարիներին»,-նշել է Ռեբեցը:

ՀԿԵ ՓԲԸ-ն(ՌԵ ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) 2008թ.-ից ի վեր 30 տարի ժամկետով ղեկավարում է Հայաստանի երկաթգծերի կոնցեսիան` 10 տարի ժամկետով երկարաձգելու իրավունքով: 2013թ.-ին ընկերության ներդրումների ծավալը կազմել է 6,3 մլրդ դրամ կամ մոտ 15,5 մլն դոլար: Նույնքան նախատեսվում է ներդնել հաջորդ տարի: