Երկաթուղային արտահանումները Հայաստանից 2013թ.-ին ավելացել են 1,5 տոկոսով: Այդ մասին դեկտեմբերի 19-ին Երեւանում լրագրողներին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը` եզրափակելով 2013թ.-ի արդյունքները:

Մեկ տարվա ընթացքում բեռնափոխադրումների  ապսված ծավալը կկազմի 3 մլն 250 հազար տոննա:

Ընդհանուր առմամբ փոխադրումներում 1 տոկոսի սահմաններում անկում է նկատվել` հիմնականում ներկրվող փոխադրումների հաշվին:

Դադարեցրել են արտահանել մետաղի ջարդոն, շնորհիվ դրա արտահանման տուրքերի սահմանման  եւ  Հայաստանում ամրաների արտադրության: «Դրա փոխարեն ավելացել է ցեմենտի արտահանումը: Մենք Արարատի ցեմենտի գործարանի հետ համաձայնության ենք եկել ծավալի 30 տոկոս աճի դեպքում փոխադրումներում զեղչեր կիրառել:  Մեր գործընկերները նման տեմպերի դիմակայել են 2012 եւ 2013 թվականներին: Արդյունքում նրանք վերադարձրել են կորցրած վրացական շուկա», - ասել Ռեբեցը:

Ընկերությունը կանխատեսում է ներկրման ծավալի կրճատում: «Ինչպես հասկացանք մեր գործընկերների մտադրություններից, 2014թ.-ին նավթամթերքների, շաքարավազի եւ շաքարի ներկրման կրճատում է սպասվում»,- հավելել է ՀԿԵ գլխավոր տնօրենը:

ՀԿԵ ՓԲԸ-ն (ՌԵ ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) 2008թ.-ից ի վեր 30 տարի ժամկետով ղեկավարում է Հայաստանի երկաթգծերի կոնցեսիան` 10 տարի ժամկետով երկարաձգելու իրավունքով: