«Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստ է Երեւան տեղափոխել ածուխը, որ արդյունահանվում է Ղարաբաղում: Այդ մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզի հանքավայրից ածուխի տեղափոխման վերաբերյալ:
«Ղարաբաղյան ածուխը, մեր կարծիքով, լուրջ նախագիծ է Հայաստանի տնտեսության համար: Աշխատանքի մեր մասը մենք վաղուց արել ենք: Վարդենիս կայարանում, ուր ածուխը բերում են ատվոտրանսպորտով, մենք ուժեղացրել ենք կառույցը, կշեռքներ տեղադրել: 2012թ. մենք փորձնական տեղափոխել են 2 տոննա ածուխ դեպի Երեւանի ՋԷԿ-ի հրապարակ»,- ասել է Ռեբեցը:
«Այժմ, հավանաբար, նախագիծը գտնվում է թեսթավորման փուլում: Բայց ինչպես ինձ հայտնել են, գործարկման աշխատանքները արդեն ավարտվում են, մենք կարող ենք բեռնափոխադրումները սկսել ցանկացած պահի: Բայց 2014թ. խոշոր ծավալներ չեն սպասվում»,- ասել է Ռեբեցը:





























