Իրան-Հայաստան երկաթգծի բեռնվածությունը կարող է հասնել տարեկան 15-18 մլն տոննայի: Այդ մասին դեկտեմբերի 19-ին Երեւանում լրագրողներին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը` եզրափակելով 2013թ. արդյունքները:

«Իհարկե, ոչ միանգամից, բայց աշխատանքի առավելագույն կետում կարելի է նման բեռնափոխադրումների հասնել: Նման ծավալների դեպքում երկաթգիծը կարող է վերադարձնել ծախսերը»,- ասել է Ռեբեցը:

Նա ընդգծել է, թե Իրանի՝ որպես բեռնափոխադրումների պատվիրատուի նկատմամբ հոռետեսությունը լուրս սխալմունք է: «Այսօր, երբ էմբարգոյի մեղմացման որոշ սպասելիքներ կան, այդ ուղղության հեռանկարներն աճում են: Իրանում արդեն կառուցվում են 5 հազար կմ երկաթուղային գծեր, եւս 6 հազարը գտնվում է նախագծման փուլում: Կառուցվում են նաեւ վերամշակող գործարաններ, որոնք չեն եղել Խորհրդային Միության տարիներին: Այն ժամանակ Իրանը նավթը առաքում էր ԽՍՀՄ եւ պատրաստի արտադրանք գնում, իսկ այժմ պատրաստվում է ինքնուրույն ստանալ դրանք: Իմանալով դա՝ մենք չպետք է թերագնահատենք հարավային ուղղությունը»,- ասել է Ռեբեցը: