ԿԺԴՀ պաշտպանության պետական կոմիտեն Հարավային Կորեայի իշխանություններին ֆաքս է ուղարկել՝ սպառնալով առանց նախազգուշացնելու հարվածել հանրապետությանը՝ ի պատասխան նախկին առաջնորդի մահվան տարելիցի կապակցությամբ հակա-ԿԺԴՀ-ական հանրահավաքների:
Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհրդին հաղորդագրությունն ուղարկվել էր այն բանից հետո, երբ մի քանի պահպանողական խմբեր Սեուլում բողոքի ակցիաներ էին անցկացրել:
Հաղորդվում է, որ ակցիայի ընթացքում այրվել է ԿԺԴՀ նախկին առաջնորդի լուսանկարը: Այս մասին հաղորդում է Telegraph-ը:
Հարավային Կորեայի կառավարությունն անմիջապես պատասխանել է սպառնալիքներին:





























