Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր հոր`Կիմ Չեն Իրի`«մեծն ղեկավար» ճանաչվելու տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ այցելել է 526-րդ զորամաս:
Զինվորականների հետ հանդիպման ժամանակ նա հորդորել է պատրաստ լինել առանց նախազգուշացման պատերազմ սկսելուն, հաղորդում է Yonhap գործակալությունը` վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Զննելով զինվորների կենսապայմանները` երկրի ղեկավարը նրանց հրահանգներ է տվել: «Հիշեք, որ չի կարելի հայտարարել, թե մենք երբ ենք պատերազմ սկսելու: Շարունակեք պատրաստվել մարտի»,-հրահանգել է նա:
ԿԺԴՀ առաջնորդին ուղեկցել են երկրի բարձրաստիճան այրերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























