Սպիտակ տան աղբյուրի համաձայն, ԱՄՆ նախագահական զույգի ամուսնության վերջը եկել է:

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշելը քնում են Սպիտակ տան տարբեր սենյակներում: Բացի այդ, ամուսնության 21 տարիներից հետո Միշել Օբաման որոշել է ամուսնուն զրկել Չիկագոյի տան գրանցումից:

«Բարաքի եւ Միշելի հարաբերությունները վերջին տարիներին բարդ էին: Նրանք միասին են մնացել միայն հանուն երեխաների եւ Բարաքի քաղաքական կարիերայի»,- լրագրողներին ասել է աղբյուրը, ով ցանկացել է անանուն մնալ: Նրա տվյալներով, Միշել Օբաման արդեն հանդիպել է փաստաբանների հետ, որոնք զբաղվում են ամուսնալուծության հարցերով:

Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, մինչեւ նախագահական ժամկետի ավարտը զույգը պատրաստվում է մնալ Սպիտակ տանը, իսկ դրանից հետո, ըստ ամենայնի, առանձին կապրեն:

Նշենք, որ աղբյուրի խոսքով, համբերության բաժակը լցվել է Նելսոն Մանդելայի թաղմանը Օբամայի պահվածքի պատճառով, հաղորդում է Vesti.ru-ն, վկայակոչելով Showbiz Spy-ը:

Մանդելայի թաղման ժամանակ Օբամային եւ Քեմերոնին բռնացրել են «հիշատակի համար» լուսանկարվելիս