Մանկապղծության հետ կապված սկանդալների ֆոնին Իտալիայում աննախադեպ դեպք է տեղի ունեցել։ Հասարակությունը ցնցումից չի կարողանում ուշքի գալ։

60-ամյա տղամարդու եւ փոքրիկ աղջնակի հարաբերությունները սկսվել էին դեռեւս 2011թ., երբ Լամբերտին ծառայողական պարտքից ելնելով ստանձնել էր իր ապագա սիրելիի խնամակալությունը։ Նույն ամռանը զույգին բռնեցրել էին սոցծառայողի քաղաքից դուրս գտնվող տան անկողնում։ Հարկ է նշել, որ Իտալիայում ամուսնական տարիքը 14 տարեկանից է սկսվում, իսկ եթե ամուսնացողներից մեկը մյուսի պետական խնամակալն է՝ 16 տարեկանից։

 Տարեց տղամարդը կարող էր հինգ տարով բանտ ուղարկվել, եթե Վճռաբեկ դատարանը անակնկալ կերպով նրան չարդարացներ։
Ըստ իշխանությունների, նրանք ժամերով լսել են Լամբերտիի եւ խնամակալուհու հեռախոսազրույցների ձայնագրությունները եւ եզրակացրել, որ 60-ամյա տղամարդու եւ երեխայի մեջ իրական զգացմունքներ են ծագել։

Սոցաշխատողն ամեն կերպ փորձել է համոզել աղջկան իր հետ ինտիմ կապի մեջ չմտնել՝ խոստովանելով, որ շատ է վախեցել, թե աղջիկն իրենից կհղիանա: Սակայն կիրքը հաղթել է: 

Դատարանում ելույթ ունենալիս` Պիետրո Լամբերտին խիստ կարմրել է՝ հայտարարելով, որ տվյալ գաղտնիքն ինքն ու իր ընկերուհին պետք է իրենց հետ գերեզման տանեին: Վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել դատավճիռը` գործն ուղարկելով տեղական դատարան` կրկնակի վերանայման: Թե ինչպիսին են  պատժից խուսափելու սոցաշխատողի հնարավորությունները, չի հաղորդվում, հայտնում է «Կորեսպանդենտը»` վկայակոչելով Life Site News-ը: