«ՌԻԱ Ռեյտինգի» փորաձագետները կազմել են եվրոպական երկրների վարկանիշը՝ կապված սննդամթերքի վրա ընտանիքների ծախսերի հետ:

Ապահովված բնակչությամբ ու բարձր կենսամակարդակով զարգացած երկրներում սննդամթերքի վրա ծախսերի բաժինը, որպես կանոն, ցածր է եւ կազմում է ընտանիքների ընդհանուր ծախսերի 10-15 տոկոսը: Մյուս ծախսերը կապված են հանգստի, ճանապարհորդությունների, հաղորդակցության, լավ բժշկության ու կրթության, տեխնիկայիի ու հագուստի վրա:

Եվրոպայի ամենաբարեկեցիկ երկրների ցանկում Լյուքսեմբուրգն առաջին հորիզոնականում է: Այնտեղ սննդամթերքի վրա ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի միայն  8.8 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում է Մեծ Բրիտանիան՝  9.1 տոկոս ցուցանիշով, երրորդում՝ Շվեյցարիան՝ 9.6 տոկոսով:Առաջատարների ցանկում են նաեւ Դանիան ու Նորվեգիան:

Հակառակը, աղքատ երկրներում սննդամթերքի վրա ծախսերը ընտանիքի ընդհանուր ծախսերի մեծ մասն են կազմում: