Երիտասարդը խանդի հողի վրա Մերձմոսկվայի առեւտրի կենտրոնի խանութներից մեկում սպանել է ընկերուհուն եւ հետո ինքնասպան եղել:
«Ուրբաթ` մոսկովյան ժամանակով մոտավորապես 12:30-ին, հաղորդագրություն է ստացվել Կոլոմնիի առեւտրային համալիրներից մեկում կրակոցների մասին», - ասել է ՌԴ Մոսկվայի մարզի ՆԳՆ ԳՎ-ի մամուլի ծառայության աշխատակիցը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ դեկտեմբերի 27-ի ցերեկը առեւտրի կենտրոն էր մտել մի երիտասարդ, մոտեցել վաճառողուհիներից մեկին, կրակել նրա վրա, իսկ հետո ինքնասպան եղել:
Ըստ նախնական տվյալների` կինը նրա ընկերուհին էր: Պատճառը երիտասարդի խանդն է եղել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, որը պարզում է կատարվածի բոլոր մանրամասները:





























