Առաջին անգամ եմ լսում, որ գաղտնի պայմանագիր, փաստաթուղթ գոյություն ունի եւ զարմացած եմ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ նման տեղեկություն տարածելը խիստ վտանգավոր է, որովհետեւ իրականությանը չի համապատսխանում։
«Նաիրիտի» պարտքերի վերաբեյալ կարող եք տեղեկատվության ստանալ «Մեժգոսբանկի» էջից։ Ամեն օր էլ այդ գումարը կարող է աճել, դա ռիսկայնության մեթոդաբանության ներքո հաշվարկվող գումարներ են։ Ճշգրիտ ցուցանիշ չեմ կարող ասել, մոտ մեկ ամիս առաջ ավելի քան 100 հազար գումար կլինի այն վարկային միջոցները, որոնք տրամադրվել են «Նաիրիտին», բայց ընկերությունը պարտք է նաեւ հայկական բանկերին, տնտեսվարող սուբյեկտներին»,- ասաց Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը շեշտեց, որ այդ խնդիրը պետք է հրատապ լուծում ստանա, եւ կարծում է, որ բանակցությունները, որ էներգետիկայի նախարարություհը վարում է ռուսական գործընկերների հետ, «Նաիրիտի» խնդիրը պետք է կարգավորվի։





























