ԵՄ-ի հետ ասոցացման մասին Ուկրաինայի բանակցությունների հաջողությունը կախված է Եվրահանձնաժողովի դիրքորոշումից, այդ թվում` Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների գնալու նրա պատրաստակամությունից, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Ամեն ինչ կախված է Եվրահանձնաժողովի, ԵՄ-ի դիրքորոշումից: Մեր ջանքերը միանգամայն պարզ են` մենք եռակողմ ձեւաչափ ենք առաջարկել. Մեր հիմնական խնդիրները ծագել են նրանից, որ մեր գլխավոր գործընկեր Ռուսաստանն այնտեղ տնտեսական անվտանգության սպառնալիք է տեսել իր եւ ՄՄ-ի համար», - ասել է Ազարովը:
Վարչապետը նաեւ հավելել է, որ երկրորդ պայմանը ԵՄ-ի հետ ասոցացման առաջին փուլում Ուկրաինայի վնասի փոխհատուցումն է, քանի որ, ըստ նրա, Եվրոպան հրաժարվում է գնել ուկրաինական վագոններ, խողովակներ, օդանավեր եւ հրուշակեղեն:
«Եվրոպայում մեր «Ռոշենը» ոչ ոք չի գնի», - հայտարարել է Ազարովը:
Ուկրաինայի վարչապետը հիշեցրել է, որ ԵՄ-ի հետ առեւտրում Ուկրաինայի դեֆիցիտը կազմում է 10 միլիարդ դոլար, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիր կստորագրի ավելի շահավետ պայմաններով





























