ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ-ԱՄՆ նախագահական հանձնաժողովի աշխատանքների արդյունքում հայտարարությամբ է հանդես եկել: Աշխատանքների արդյունքերը հաստատել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Օբաման կողմ է արտահայտվել մի շարք ոլորտներում Ռուսաստանի հետ համագործակցությանը, այդ թվում՝ առեւտրի, անվտանգության ու քաղաքացիական հասարակության, հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Քեյթլին Հեյդենը:

«Ամերիկյան ու ռուսական քաղաքացիական հասարակության ու մասնավոր ընկերությունների համագործակցության շնորհիվ հանձնաժողովի աշխատանքային խմմբերը կարող են երկարատեւ ազդեցություն ունենալ, որը կապահովի լավագույնը ռուսաստանցիների, ամերիկացիների ու աշխարհի մյուս ժողովուրդների համար»,-հավելել է Հայդենը, փոխանցում է ՓՐԱՅՄ-ը: