Ուզբեկստանը միացել է ԱՊՀ  ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրին:

Հաղորդվում է, որ երկրի իշխանությունները վավերացրել են համապատասխան պայմանագիրը: Նոյեմբերի 29-ին օրենքն ընդունվել է Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատում, իսկ դեկտեմբերի 13-ին այն արտոնել է սենատը: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Gazeta.Uz»-ը:

Այսպիսով՝ Ուզբեկստանը դարձել է ԱՊՀ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագրի իներորդ անդամը: 2011-ի հոկտեմբերի 18-ին ստորագրված փաստաթուղթն ավելի վաղ վավերացվել էր Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում, Հայաստանում ու Մոլդովայում: Տաջիկստանն ու Ղրղըզստանն առայժմ չեն վավերացրել այն: