Շվեյցարիան, որպես ԵԱՀԿ նախագահ, հնարավորություններ է փնտրելու՝ աջակցելու երկխոսությանն ու ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը: Այս մասին հայտաարել է Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի ղեկավ, դաշնային խորհրդական ու ԵԱՀԿ ՝ 2014թ նախագահ Դիդյե Բուրկհալթերը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Բացի այդ, Շվեյցարիան կփորձի թեթեւացնել մարդկանց միջեւ կապերը ու աջակցելու է տարածաշրջանում քաղաքացիական հասարակությանը սատարելու նախագծերին»,-ասել է նա:
Հաջորդ տարվա հունվարի մեկից ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի առաջարկությամբ, դեսպան Անջելո Գնադինջերը կզբաղեցնի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում, ասել է խորհրդականը:
Մյուս պարտականությունների թվում, նա հանդես է գալու որպես ԵԱՀԿ համանախագահ Ժնեւյան երկխոսություններում՝ կաված Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հետ, ասել է Բուրկհալթերը:





























