Հայ ընտանիքը Ավստրիայում բողոքարկել է դատարանի որոշումը՝ հայրենիք արտաքսվելու մասին ու որպես իր ամանորյա ցանկություն հնարավորություն է ստացել առաջին տոնական շրջանն անցկացնել առանց մտավախությունների, գրում է «Austrian Times»-ը:

«Սիմոնյանների ընտանիքի հինգ անդամներ իրենց երկրից փախել են 2008-ին՝ քաղաքական պատճառներով, սակայն նրանց խնդրանքը՝ Ավստրիայում կացարան տրամադրելու վերաբերյալ, մերժվել էր: Նրանք պետք է արտաքսվեին մայիսին ու անգամ ձերբակալվել էին՝ տուն վերադառնալու համար նախապատրաստվելու, սակայն Օբերվարտ քաղաքում, որտեղ բնակվում է ընտանիքը, բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել: Ի վերջո, հայտարարվել էր, որ նրանք կարող են մնալ:

Ընտանիքի բոլոր երեք երեխաները լավ ինտեգրված են հասարակությանը՝ նրանք լավ են խոսում գերմաներեն: Ավագ դուստրը սովորում է որպես բուժքրոջ օգնական: Նրա քույրը դեռեւս սովորում է դպրոցում, եղբայրը՝ տեղական տեխնիկական ուսումնարանում: Նա զբաղվում է ձյուդոյով»,-ընդգծում է պարբերականը: