Օրվա ընթացքում մարդը միջիբը 10 գրամ աղ է օգտագործում, ինչը կրկնակի անգամ գերազանցում է ԱՀԿ առաջարկած սահմանը: Նման եզրակացության են եկել բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները: Հետազոտությունն անցկացրել են աշխարհի 187 երկրներում: Իհարկե, գիտնականները խորհուրդ չեն տալիս առհասարակ հրաժարվել աղից, քանի որ քլորի իոնըը նպաստում է աղաթթվի արտադրմանը, ինչը ստամոքսահյութի կարեւոր բաղադրիչ է, իսկ նատրիումի իոններն անմիջականորեն մասնակցում են մկանային մանրաթելերի կրճատմանը եւ նյարդային իմպուլսների հաղորդմանը:
Պետք չէ մոռանալ վնասի մասին, որն աղը հասցնում է մարդու օրգանիզմին: Աղի չարաշահումը կարող է հանգեցնել այտուցվածության, ստամոքի քաղցկեղի, օստեոպորոզի, երիկամային անբավարարության, սրտանոթային հիվանդությունների, արյան եւ աչքի ճնշման բարձրացման, ինչպես նաեւ կատարակտի, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Աշխարհի 187 երկրներից կամավորների շրջանում անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 181 երկրում աղի միջին օգտագործումը կրկնակի անգամ գերազանցում է 10 գրամը: Ընդ որում տղամարդիկ կանանցից 10 տոկոսով ավելի շատ են կերակրի աղ օգտագործում:
Գիտնականները աշխարհի բոլոր երկրների իշխանություններին կոչ են անում ուշադրություն դարձնել քաղաքացիների կողմից աղի օգտագործմանը եւ պետական միջոցառումներ ձեռնարկել, ինչպես օրինակ, Ֆինլանդիայում, որտեղ հաջողվել է մեկ երրորդ չափով կրճատել աղի կիրառումը, որը 80 տոկոսով նվազեցրել է ինֆարկտների եւ ինսուլտների թիվը:





























