Հարավային Սուդանում հակամարտության հետեւանքով հարկադիր վերաբնակեցվածների թիվը հասել է մինչեւ 180 հազար մարդու: Նման տեղեկատվություն է տարածել ՄԱԿ-ի առաքելությունը:
Հարավային Սուդանում ռազմական գործողություններն սկսվելուց առաջ ՄԱԿ-ը հայտնել էր տները լքած 81 հազար մարդու մասին: Խաղաղապահ կայաններում պատսպարված մարդկանց քանակը նույնպես աճել է` 45-ից մինչեւ 75 հազար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ՄԱԿ-ի առաքելությունը Բոր քաղաքի մոտ օդային հետախուզություն է իրականացրել այն տեղեկատվությունից հետո, որ նուեր ցեղի 25 հազար երիտասարդ մարտիկներ ուղեւորվում են դեպի Ջոնգլեյ նահանգի մայրաքաղաք` այն կառավարական զորքերից խլելու նպատակով: Մի քանի զինված խմբեր հայտնաբերվել էին Բորից 50 կմ հեռավորության վրա:
Հարավային Սուդանում իրավիճակը սրվել էր երկու շաբաթ առաջ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ բախումների հետեւանքով զոհվել է հազարից ավելի մարդ:





























