Հունվարի 1-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Մեղրի-Շվանիձոր հատվածի 0,5 կմ-ում տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահատված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 23ԼՕ437 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին, ինչից 35-ամյա Ս. Դ.-ն, 34-ամյա Մ. Մ.-ն, 36-ամյա Մ.Մ.-ն եւ 32-ամյա Ն. Հ.-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ եւ տեղափոխվել Ագարակ քաղաքի ԲԿ:
Բժիշկները Ս.Դ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածներինը բավարար:





























