Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, այսօր՝ հունվարի 2-ին, ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.49-ին, մարվել` 11.50-ին:

Այրվել է «Օպել Վեկտրա» մակնիշի 50 SL 077 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ: