Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 2-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Քարինջ գյուղում այրվում է տուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.59-ին, մարվել է 13.46-ին:

Այրվել է Մ. Մ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 35 քմ հատված և հատակը՝ մասամբ (մոտ 20 քմ):