Հանրապետության ողջ տարածքում, այսօր՝ հունվարի 2-ին, ժամը 18:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչեւ 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  եւ մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: