Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 2-ին, ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սեւան-Մարտունի հատվածում (42-րդ կմ)` Նորատուս գյուղի մոտ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 68 ՏՕ 585 համարանիշի ավտոմեքենան: