Արգենտինական ծովափերում պիրանյաների հարձակումների նոր դեպքեր են գրանցվել, այս անգամ տուժել են Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում հանգստացողները: Առաջին դեպքերը տեղի էին ունեցել Ռոսարիո քաղաքում, Պարանա գետի ափին: Տուժել էին 85 մարդ, այդ թվում՝ յոթ անչափահասներ, որոնք ձեռքերի մատները անդամահատել էին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոր տարվա առաջին օրը ձկների հարձակումներ են գրանցվել Վիսենտե-Լոպես արվարձանի ծովափին: Այստեղ տուժել է վեց մարդ: Տեղական իշխանությունները փակել են ծովափերը պիրանյաների մասին տեղեկություններ ստացվելուց հետո, սակայն շատ բնակիչներ արհամարհել էին զգուշացումները եւ շարունակում էին լողալ:





























