ԱՄՆ-ում ավելի քան 2300 չվերթներ չեղյալ են հայտարարվել, եւս 3900-ը հետաձգվել են անոմալ ձնառատ եղանակի պատճառով, հաղորդում է Fox News-ը: Ավելի քան 100 մարդ 22 նահանգներում կարող են տուժել ձնաբքի պատճառով:
Ուժեղ փոթորիկը դարձել է առաջին լուրջ փորձությունը Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոյի համար, ով պաշտոնը ստանձնել է հունվարի 1-ին: Նյու Յորքում ձյան անսովոր շատ քանակություն է տեղացել:





























