Հունվարի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հայանիստ-Արգավանդ ճանապարհին` Խաչփար գյուղի հատվածում, անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Սեմյոն Հայրումյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է նախաքննություն: