Հանրապետության ողջ տարածքում, հունվարի 3-ին` ժամը 17:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00-ը առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























