Փրկարար ծառայությունը հունվարի 4-ին, ժամը 12.22-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Թումանյան եւ Պատկանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վթար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 05 ՍԼ 537 եւ «Մերսեդես» մակնիշի 35 РՕ 993 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Մ. եւ ուղեւորներ՝ 1979 թ. ծնված Ս. Գ., 2009 թ. ծնված Լ. Մ. տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Վաղարշապատ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի արտահոսքը:





























