Փրկարար ծառայությունը հունվարի 4-ին, ժամը 14.44-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 63/1 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1935 թ. ծնված Ռ. Շ. դին: