Գյումրիում երեկ՝ հունվարի 3-ին վրաերթ է տեղի ունեցել: Shamshyan.com-իփոխանցմամբ, ժամը 16:40-ի սահմաններում Գյումրի շտապբուժօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Անի թաղամասի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 25 շենքի մայթին գյումրիի բնակիչ 17 ամյա Էդմոնդ Դիլբարյանը վարելով հոր 45 ամյա Լեւոն Դիլբարյանին պատկանող Volkswagen Jetta մակնիշի 32 OL 343 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ 58 ամյա Արեւիկ Սակոյանին, 59 ամյա Վարոս Սակոյանին, 43 ամյա Վարդիշաղ Վարդանյանին եւ 50 ամյա Արթուր Վարդանյանին: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Վրաերթի հեղինակ Էդմոնդ Դիլբարյանը սովորում է Գյումրիի թիվ 4 ուսումնարանի 2-րդ կուրսում: Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում