Երեւանում, հունվարի 4-ի գիշերը գողության դեպք է արձանագրվել: Մի քանի անձինք մտել են Երեւանի աղյուսագործների փողոցի տներից մեկը` կապկպել տանտիրոջն ու հափշտակել գումար:

Տանտերը տարեց թոշակառու է, ով տանը մենակ է եղել, ընտանիքի անդամները արտասահմանում են եղել Նոր տարվա առիթով:

Տարեց մարդը այնքան է կապկպած մնացել, մինչեւ ընտանիքի անդամները վերադարձել են ու նրան գտել այդ վիճակում:

Այս միջադեպի առթիվ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ քննություն է կատարվում, դեռ չեն հայտնաբերել ավազակային հարձակում կատարող անձանց:

Ձեռնարկվել են միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: