Երեւանի Շերամի փողոցի թիվ 17 շենքի 2-րդ մուտքում, այսօրէ հունվարի 5-ին, ժամը 11:10-ի սահմաններում, այրվել է վերելակի խցիկի հատակը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երեւանի Շերամի փողոցի թիվ 17 շենքի 2-րդ մուտքի շքամուտքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.44-ին, մարվել՝ 11.55-ին:
Այրվել է վերելակի խցիկի հատակը (5 քմ), հորանում աղբ (5 քմ) եւ 5 գմ մալուխ:




























