Երեւանի «Գլենդել Հիլս» թաղամասում կրպակ է այրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:
Ահազանգն ստացվել է հունվարի 5-ին, ժամը 11.22-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 16/2 հասցեում գտնվող կրպակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.32-ին, մարվել՝ 11.44-ին:
Այրվել է հեռուստացույց եւ էլ սալիկ:





























