Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, հունվարի 4-ին, ժամը 22.30-ին, Գուգարք գյուղից բերման են ենթարկել 19-ամյա Աշոտ Ա.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի պայուսակ, որի մեջ առկա էր 11 զույգ պիտակներով կանացի ականջօղեր /բիժուտերիա/:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Աշոտ Ա.-ն բացատրություն է տվել, որ ոմն Անուշավանի հետ հունվարի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մյասնիկյան թիվ 1 հասցեում գործող տոնավաճառի խանութներից մեկի պատուհանը պտուտակահանով բացելով, գողացել են նշված իրերը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Անուշավանի անձը պարզելու, նրան եւ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:





























