Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, հունվարի 4-ին, ժամը 21.30-ին, Իջեւան քաղաքի «Չռչռ» կոչվող տարածքից բերման են ենթարկել 21-ամյա Լեւոն Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ հունվարի 4-ին, ժամը 03.00-ի սահմաններում, խնջույքի ժամանակ, Իջեւան քաղաքի  հյուրանոցային համալիրներից մեկի սենյակի ներքնակի տակից գողացել է 25.000 դրամ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: