Փրկարար ծառայությունը հունվարի 5-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34SS382 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության  ծառայության աշխատակիցներն ավտոմեքենայից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել վարորդ՝ 1971թ. ծնված Ա.Բ.-ին եւ 2004թ. ծնված Խ. Բ.-ին եւ տեղափոխել Տաշիր քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: