Փրկարար ծառայությունը հունվարի 5-ին, Ժամը 19.30-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի թիվ 4 հասցեում գտնվող գազալցակայանում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ ՄՓՎ ՕԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.50-ին, մարվել` 19.55-ին:
Ըստ նախնական տվյալների այրվել են Տ.Պ.-ին պատկանող «RV ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող գազի ճնշման կարգավորման կայանում գազի պահեստավորման բալոնները:
Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով (1-ին եւ 2-րդ կարգի) Աշտարակ քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1955թ. ծնված Ա. Պ.-ն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























