Ապրիլի 11-ին, ժամը 2.55-ին հրդեհ է բռնկվել Գորիսի Նոր Վանքի տափ թաղամասի 15-րդ շենքի թիվ 4 բնակարանում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով Ֆրիդա Մինասյանին պատկանող բնակարանում վարձով բնակվող 25-ամյա Ս. Բաղդասարյանը եւ Շ. Սարգսյանը գազից թունավորումով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:

Ըստ բժիշկների' տուժածների վիճակը գնահատվում է բավարար: