Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 34 MD 492 համարանիշի եւ Audi A6 մակնիշի 999 ԼՏ 01 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: Ժամանել էին նաեւ 1-03 շտապ օգնության բուժանձնակազմը, ովքեր վարորդներին զննելուց հետո հայտնել են, որ վարորդները հրաժարվում են բժշկական օգնությունից:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում