Եգիպտոսում հունվարի 8-ին վերսկսվում է նախորդ տարի պաշտոնանկ արված նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ «Մահմեդական եղբայրներ» շարժման պարագլուխների գործով դատավարությունը: Ներկայումս սկսվում է Մուրսիի դեմ երրորդ դատավարությունը, որտեղ նա մեղադրվում է արտասահմանյան պետությունների օգտին լրտեսության, պետական դավաճանության եւ պետական գաղտնիքները բացահայտելու մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մուրսիի կողմնակիցները, իմանալով դատավարությունը վերսկսվելու մասին, փողոց են դուրս եկել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բախումների հետեւանքով զոհվել էր երկու մարդ: Ցուցարարների մի խումբ փորձել էր ավտոբուսի միջոցով հաղթահարել ոստիկանների պատնեշը: Զոհվել էր առնվազն 17 մարդ: Հիշեցնենք, որ Մուրսիի դեմ գլխավոր մեղադրանքներից մեկը կապված է 2012թ. հակակառավարական ցույցի մասնակիցների վրա կրակելու հրամանի հետ: Միաժամանակ, «Մահմեդական եղբայրների» կողմնակիցները նախկինի պես նրան են համարում երկրի օրինական նախագահ: