ԱՄՆ-ն որոշել է լրացուցիչ զորքեր եւ ռազմական տեխնիկա ուղարկել Կորեայի Հանրապետություն: Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը:

Փետրվարին Վաշինգտոնը ծրագրում է Հարավային Կորեա ուղարկել 800 զինծառայող, ինչպես նաեւ ռազմական տեխնիկա եւ տանկեր: Դրանք տեղակայվելու են ԿԺԴՀ-ի սահմանի հարեւանությամբ` ինն ամիս ծառայության ժամկետով:

Հաղորդվում է, որ ներկայումս Հարավային Կորեայում ամերիկացի 28 հազար զինծառայողներ կան:

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը բազմիցս նախազգուշացրել է համաշխարհային պատերազմի եւ միջուկային սպառնալիքի մասին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն «նույնպես ապահով  չէ»: Ավելի վաղ` 2013թ. դեկտեմբերին, Կին Չեն Ընը բանակին մարտական առավելագույն պատրաստականության կոչ էր արել, ինչպես նաեւ խոստացել էր ցանկացած պահի եւ առանց նախազգուշացման «անգութ հարված» հասցնել հարավային հարեւաններին: