Ղրղըզստանի մահմեդականների հոգեւոր վարչության ղեկավար Ռահմաթուլլահ Էգեմբերդիեւը վայր է դրել լիազորությունները՝ համացանցում իր մասնակցությամբ ինտիմ տեսագրության հայտնվելուց հետո, հայտնում են Ղրղըզստանի մահմեդականների հոգեւոր վարչության մամուլի ծառայությունից:
2013թ. դեկտեմբերի վերջին ցանցում տեսագրություն էր հայտնվել, որում հոգեւոր առաջնորդը սեռական հարաբերություն էր ունենում երիտասարդ աղջկա հետ: Մուֆթին ինքը հայտարարել էր, որ ինքն այն կնոջ հետ է, ում կնության է առել մահմեդական կանոններով:
Միաժամանակ նա ենթադրում է, որ սկանդալը բարձրաստիճան պաշտոնյաներն են կազմակերպել, եւ այն իր բարեփոխումների դեմ էր ուղղված:
Որոշ փորձագետների կարծիքով՝ սկանդալի պատճատը Մեքքա եւ Մեդինա այցելել ցանկացող ուխտավորների վիզայի համար Սաուդյան Արաբիայի հատկացրած զգալի գումարներն էին: Այդ գումարների բաշխման համար պաշտոնյաների եւ հոգեւոր վարչության միջեւ մշտական պայքար է ընթանում:





























