Աշխարհում ծխողների թիվը հասել է մեկ միլիարդի, գրված է Ամերիկյան բժշկական միության ամսագրում:

Ուսումնասիրողները նշում են, որ ծխողների տոկոսը մոլորակում նվազել է:

Իրականում ծխողների թվի ավելացումը կապված է մոլորակի բնակչության թվի աճի հետ, որը վերջին 50 տարում կրկնապատկվել է:

Ըստ մասնագետների՝ որոշ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում եւ Ինդոնեզիայում,  ամեն օր ծխում է տղամարդկանց կեսից ավելին:

Գիտնականները ծխողների թվի նվազմանը նպաստող գործոններից  են համարում սիգարետի ակցիզների դրույքների ավելացումը, տուփերին բժիշկների նախազգուշացումը, հանրային վայրերում ծխելն արգելելը: