Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա)  եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)  հաջորդ շաբաթ Բեռնում կհանդիպեն ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ: Այս մասին տեղեկացնում է  Trend-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:

Տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Դիվանագիտական աղբյուրը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա այս ամսվա վերջին:

Հիշեցնենք, ԵԱՀԿ-ում ընթացիկ տարում նախագահում է Շվեյցարիան: