ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը ամանորին Հայաստանի տարածքում գրանցել է 15 ճանապարհային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել 28-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 32 պատահար, 9 զոհ եւ 50 վիրավոր: Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը ներկայացրել է գրանցված արտակարգ դեպքերի վիճակագրությունը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատականով:

Այս ամանորին գրանցվել է 96 հրդեհ, զոհեր եւ վիրավորներ չկան (նախորդ տարի 84 հրդեհ, 3 զոհ եւ 1 վիրավոր):

Գրանցվել է թունավորման 12 դեպք՝ 21 տուժածներով (նախորդ տարի՝ 9 դեպք, 14 տուժածներով):

Այս տարի փրկարարները հայտնաբերել են 6 դի (նախորդ տարի՝ 9): Գրանցվել է ինքնասպանության 2 փորձ, զոհեր չկան (նախորդ տարի 9 փորձ, որոնցից 3-ն ավարտվել էին մահացու ելքով):

2014թ. առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է կենցաղային 120 վթար (անցած տարի՝ 29), ջրագծի 66 վթար (նախորդ տարի՝ 0 դեպք):