Թուրքիայում 2013-ի դեկտեմբերի 17-ից սկսած «Մեծ կաշառք» գործողություններից հետո ոստիկանապետերին աշխատանքից հեռացնելու կամ այլ պաշտոնի նշանակելու քաղաքականությունը շարունակվում է։ Հունվարի 8-ի առավոտյան հայտնի է դարձել, որ աշխատանքից հեռացվել է 15 նահանգային ոստիկանապետ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթ համարվող «Ռեսմի գազեթեում» հրապարակվել է պաշտոնից հեռացված 15 նահանգային ոստիկանապետի եւ մեկ փոխոստիկանապետի անուն եւ հրապարակվել հիշյալ նահանգների նոր ոստիկանապետերի անունները։
Նշենք, որ «Մեծ կաշառք» գործողությունից հետո իշխանությունները այլ պաշտոնի են ուղարկել կամ աշխատանքից հեռացրել են մի քանի հարյուր ոստիկանապետի։





























